ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Արցախում հաշվառում ունեցող անձանց տրամադրվող աջակցության միջոցառման շահառուների 95 տոկոսը աջակցություն է ստացել․ Մանե Թանդիլյան

Արցախում հաշվառում ունեցող անձանց տրամադրվող աջակցության միջոցառման շահառուների 95 տոկոսը աջակցություն է ստացել․ Մանե Թանդիլյան

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախում հաշվառում ունեցող անձանց տրամադրվող աջակցության միջոցառման շահառուների 95 տոկոսը՝ մոտ 87,000 հոգի արդեն ստացել է աջակցություն, ընդ որում ավելի քան 47,000 հոգի աջակցությունը ստացել է Արցախփոստի բաժանմունքներից։ Այս միջոցառման շահառու չեն աշխատանք ունեցողները, այդ թվում պետական, և 18-55 տարեկան տղամարդիկ։

Սա վկայում է այն մասին, որ Արցախի այն քաղաքացիները, ովքեր Արցախում ունեն մշտական կացարաններ, գրեթե ամբողջությամբ գտնվում են Արցախում»։

  • Կիսվել: