երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախում հաշվառվել է 20 հազար 347 տնազուրկ

Արցախում հաշվառվել է 20 հազար 347 տնազուրկ

ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից հայտնում են, որ հաշվառված տնազուրկ քաղաքացիների ընդհանուր թիվը 20 347 է, որից ժամանակավոր կացարաններով ապահովվել է 4101 բնակիչ(1014 ընտանիք):

Ասկերանի շրջանում տեղավորվել է 569 բնակիչ(137 ընտանիք), Մարտակերտի շրջանում՝ 130 բնակիչ (30 ընտանիք), Մարտունու շրջանում՝ 202 բնակիչ (47 ընտանիք), Ստեփանակերտ քաղաքում՝ 3200 բնակիչ (800 ընտանիք):

"Մեր հայրենակիցներին ժամանակավոր կացարաններով ապահովելու աշխատանքները շարունակվում են",- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: