չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Արցախում արձանագրվել է 15 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն

Արցախում արձանագրվել է 15 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. նոյեմբերի 14-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 17 առևտրային օբյեկտներում 55 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (07.11.2022թ.) համեմատ, արձանագրվել է 15 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից՝ մանրամասնելով, որ արձանագրվել է 8 գնաճ և 7 գնանկում (գների մոնիթորինգ): Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների համար գնային փոփոխություններ չեն արձանագրվել:

Ծանուցում՝ Հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիթորինգների հրապարակումը կատարվում է մանրածախ առևտրի ոլորտում մրցակցությունը խրախուսելու և նշված ապրանքատեսակների մանրածախ գների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը ապահովելու նպատակով:

  • Կիսվել: