ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում անասնաբուժական ծառայությունների մատուցումը կհարկվի առավել պարզեցված համակարգով

Արցախում անասնաբուժական ծառայությունների մատուցումը կհարկվի առավել պարզեցված համակարգով

Սեպտեմբերի 29-ին, ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի առաջին նիստում խորհրդարանը քննարկել և 29 կողմ ձայնով ընդունել է ««Արտոնագրային վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը, որն արրժանացել էր ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը, գրում է artsakhpress.am-ը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Օրենքի ընդունումը պայմանավորված է անասնաբուժական ծառայությունների մատուցման գործունեության համար հարկման բարենպաստ միջավայրի ձևավորման անհրաժեշտությամբ, ինչը հնարավորություն կտա զարգացնել անասնաբուժական ծառայությունների մատուցման գործունեությունը։

Այսուհետ վճարովի անասնաբուժական ծառայությունների մատուցումը կհարկվի առավել պարզեցված՝ արտոնագրային վճարների հարկման համակարգով՝ սահմանելով հարկման հաստատուն դրույքաչափ։

  • Կիսվել: