երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Արցախում ականի վրա ևս 1 ադրբեջանցի է պայթել

Արցախում ականի վրա ևս 1 ադրբեջանցի է պայթել

Արցախում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Թալիշ գյուղում, հակատանկային ականի վրա 1 ադրբեջանցի է պայթել: Այս մասին  հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, գրում է Ermenihaber.am-ը։

Նշենք, որ Արցախում կրակի դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից մինչև այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականների վրա 15-ից ավել ադրբեջանցի զիվոր ու քաղաքացիական անձ է պայթել:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը այդ միջադեպերի կապակցությամբ քաղաքացիներին զգուշացրել է խուսափել իրենց վերահսկողության տակ անցած տարածքներ այցելելուց, քանի դեռ ամբողջությամբ ականազերծում չի եղել:

  • Կիսվել: