ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախից տեղահանված 114 աշակերտներ իրենց ամառային հանգիստը վայելում են Սևանի ափին

Արցախից տեղահանված 114 աշակերտներ իրենց ամառային հանգիստը վայելում են Սևանի ափին

44-օրյա պատերազմից հետո Արցախից տեղահանված մեր հայրենակիցները վայելել են հայաստանյան պետական կառույցների, գերատեսչությունների և կազմակերպությունների համակողմանի օժանդակությունն ու աջակցությունը։
 
Օգոստոսի 9-ից մինչև օգոստոսի 18-ը «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ի կազմակերպած՝ Սևանի «Ծովինար» ռազմամարզական ճամբարում իրենց ամառային հանգիստը կանցկացնեն Արցախից տեղահանված 114 աշակերտներ։ Այդ մասին ասված է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ:
 
Հնարավոր է սա 11 մարդ, երեխա, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է
 
Դրա համար հիմք է հանդիսացել Արցախի կառավարության օպերատիվ շտաբի դիմում-խնդրանքը ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, ինչի արդյունքում գերատեսչությունն արցախցի երեխաներին է զիջել իր աշխատակիցների երեխաների համար նախատեսված 114 տեղը։
 
Հնարավոր է սա 13 մարդ և մարդիկ կանգնած ենը-ի նկարն է
 
Հնարավոր է սա 8 մարդ և մարդիկ կանգնած ենը-ի նկարն է

  • Կիսվել: