շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների ավելի քան 500 ձեռնարկատեր ազատվել է պարտավորություններից

Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների ավելի քան 500 ձեռնարկատեր ազատվել է պարտավորություններից

Արցախում շուրջ 197 միլիոն դրամ գումարի չափով արտոնություններ են տրամադրվել 521 հարկ վճարողների,որոնք փաստացի գործունեություն են իրականացրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում: Այս մասին տեղեկացնում են Արցախի պետական եկամուտների կոմիտեից:

 
Տեղեկատվության համաձայն՝ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ, արդեն իսկ, հաստատվել է պատերազմական գործողությունների հետևանքով, բացառապես՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի գործունեություն իրականացրած` հարկային և այլ պարտադիր վճարների գծով չվճարված պարտավորությունների կատարումից ազատվող առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկը: Ըստ այդմ՝ շահառու հարկ վճարողներն ազատվում են հարկային և այլ պարտադիր վճարների գծով չվճարված չափով պարտավորությունների կատարումից:

  • Կիսվել: