հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Արցախի ողջ տարածքում իրականացվում են շինարարական աշխատանքներ

Արցախի ողջ տարածքում իրականացվում են շինարարական աշխատանքներ

Սեփանակերտ քաղաքում և հանրապետության մյուս բնակավայրերում պատերազմի հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ, հայտնում են ԱՀ տեղեկատվական շտաբից:
 
՛՛Պատերազմը ահռելի վնասներ է պատճառել ոչ միայն Ստեփանակերտին, այլև Արցախի բազմաթիվ բնակավայրերին: Անմիջապես հրադադարից հետո շինարարական աշխատանքներ են իրականացվում Արցախի ողջ տարածքում: Ավերված շենք-շինությունների գույքագրման և շինարարական աշխատանքներն ընթանում են իրար զուգահեռ, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում վնասները վերականգնվեն:
 
Ընդհանուր առմամբ վնասվել է շուրջ 2800 օբյեկտ, որից մոտ 250-ը վերականգնման ենթակա չեն:
 
Շինաշխատանքներին ընդգրկված են տարբեր շինարարական կազմակերպություններ։
ԱՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: