Արցախի ՄԻՊ-ն առցանց հանդիպում է ունեցել «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը առցանց հանդիպում է ունեցել «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:
Պաշտպանը ծանոթացել է կազմակերպության գործունեությանը, այս ժամանակահատվածում նրանց կատարած աշխատանքին, ինչպես նաև ԱՀ-ում ստեղծված իրավիճակով պայմանավորված Քաշաթաղի շրջանի բնակիչների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնախնդիրներին:
Այս մասին տեղեկացնում է Արցախի ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջը:
Հանդիպման վերջում Ստեփանյանը, կարևորելով կազմակերպության ներկայացուցիչների աշխատանքը, Քաշաթաղի շրջանի բնակիչներին հասարակության մեջ ինտեգրելու, նրանց համար հավասար հնարավորություններ ապահովելու, սոցիալական պաշտպանություն իրականացնելու գործում իր պատրաստակամությունն է հայտնել , գործուն միջոցներ ձեռնարկել բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ: