երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Արցախի Մարտունի քաղաքն օրվա ընթացքում մի քանի անգամ ռմբակոծվել է

Արցախի Մարտունի քաղաքն օրվա ընթացքում մի քանի անգամ ռմբակոծվել է

Արցախի Մարտունի քաղաքը հոկտեմբերի 24-ին հակառակորդի կողմից մի քանի անգամ ռմբակոծվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանը։

«Օրվա ընթացքում քաղաքը մի քանի անգամ ռմբակոծվել է։ Բարեբախտաբար, ավերածություններ և քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր ու վիրավորներ չկան»,- ասաց Դանիելյանը։

Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալը նշեց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է։

  • Կիսվել: