ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը կներկայացվի ԱԺ գլխադասային հանձնաժողովի նիստում

Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը կներկայացվի ԱԺ գլխադասային հանձնաժողովի նիստում

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 10։00-ին, տեղի կունենա Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։

 Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ մանրամասնելով, որ նիստի օրակարգում ընդգրկված են «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաև «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխություն» նախագիծը:

Հիմնական զեկուցողներ՝ ԱՀ արդարադատության նախարար Ժ. Միրզոյան, ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Ա. Լազարյան: Հարակից զեկուցող՝ ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ս.Աղաջանյան:

  • Կիսվել: