ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախի Հանրապետության խորհրդարանի  խմբակցությունները հանդիպել են  Հաշվեքննիչ պալատի անդամի նոր թեկնածուի հետ

Արցախի Հանրապետության խորհրդարանի խմբակցությունները հանդիպել են Հաշվեքննիչ պալատի անդամի նոր թեկնածուի հետ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունները մարտի 24-ին հանդիպել են Հաշվեքննիչ պալատի անդամի նոր թեկնածու Հրայր Մարգարյանի հետ:  Այս մասին InfoPort.am-ին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Հանդիպումների ընթացքում թեկնածուն խոսել է կենսագրական տվյալների, աշխատանքային գործունեության , մասնագիտական փորձի մասին և վստահեցրել, որ ընտրվելու պարագայում կցուցաբերի անկողմնակալ վերաբերմունք և  կարդարացնի ընտրողների սպասելիքները:

Հրայր Մարգարյանը պարզաբանումներ  է տվել  պատգամավորների հարցադրումներին:

Մարտի 25-ին՝ ժամը 10:00-10:30,  կշարունակվեն Հաշվեքննիչ պալատի անդամի նոր թեկնածուի հանդիպումները «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և «Արդարություն» խմբակցությունների հետ:

  • Կիսվել: