ուրբաթ, օգոստոս 12
12 / 8 / 2022
Արցախի ԱԺ-ում «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը հետ են ուղարկել

Արցախի ԱԺ-ում «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը հետ են ուղարկել

Հունիսի 28-ին ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից:

Օրակարգում ««Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր։

Նախագծի հիմնավորումը ներկայացրել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը։

Պատգամավորների կողմից օրենքի նախագծի վերաբերյալ նոր առաջարկներ են հնչել,և հեղինակի կողմից այն հետ է վերադարձվել ՝լրամշակման նպատակով։

Նիստին ներկա էին ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը, ԱՀ ԿԳՄՍ փոխնախարարներ Հասմիկ Մինասյանը և Իվան Պողոսյանը։

  • Կիսվել: