ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախի ԱԺ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Արցախի ԱԺ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել և որոշել աշխատանքային խումբ ստեղծել՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքում համապատասխան լրացումներ և փոփոխություններ առաջարկելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

«Աշխատանքային խումբը կգործի հետևյալ կազմով՝


Խմբի ղեկավար՝ Գագիկ Բաղունց - «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար , ԱԺ փոխնախագահ, խմբի ղեկավար Անդամներ՝

Արամ Գրիգորյան ՝ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցություն

Դավիթ Գալստյան ՝ Արցախի «Արդարություն» խմբակցություն

Արթուր Մոսիյան ՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն

Գեղամ Ստեփանյան՝ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն

Սևակ Աղաջանյան՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Անահիտ Քոչարյան՝ քարտուղարության պետ

Կամո Ազատյան ՝ փորձագիտական ծառայության ղեկավար

Լիա Ասրյան՝ իրավաբանական բաժնի վարիչ

Խմբի քարտուղար՝ Լուսինե Դադայան ՝քարտուղարության գլխավոր մասնագետ

Աշխատանքային խմբին հանձնարարվել է աշխատանքները սկսել ապրիլի 1-ից և ավարտել մայիսի 10-ին՝ ներկայացնելով «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ։ Խորհրդակցությանը ներկա էին աշխատանքային խմբի անդամները, ովքեր պայմանավորվածություն ձեռք բերեցին քննարկումների կազմակերպման ժամանակացույցի մասին»,- ասված է տարածված հաղորդագրությունում։

 

  • Կիսվել: