երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի՝ հայտարարություն ընդունելու մասին օրակարգով

Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի՝ հայտարարություն ընդունելու մասին օրակարգով

Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան՝ 2022 թվականի դեկտեմբերի 13-ին` ժամը 10:00-ին , Արցախի Հանրապետության Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի՝ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու մասին օրակարգով: Այս մասին հայտնում են խորհրդարանի լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի ՆԳՆ-ն էլ հայտնել էր, որ Լիսագոր-Շուշի եւ Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին 100-ավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին։

 

 

  • Կիսվել: