հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախի 12 գյուղերում դպրոցականները պայուսակներ են ստացել

Արցախի 12 գյուղերում դպրոցականները պայուսակներ են ստացել

Արցախի 12 գյուղական համայնքներում աշակերտները Հայ կրթական հիմնարկության կողմից ստացել են դպրոցական պայուսակներ՝ լի գրենական պիտույքներով։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հաղորդեց Հայ կրթական հիմնարկության ներկայացուցիչ Վաչե Վարդանյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Հայ կրթական հիմնարկությունը որոշել է իր աջակցությունը ցուցաբերել Արցախի 12 գյուղերի դպրոցների աշակերտներին: Ծրագրում ընդգրկել ենք Խնուշինակի դպրոցի 12-րդ, Սարուշենի, Կարմիր գյուղի, Խերխանի և Քարահունջի՝ 2-9-րդ, Հերհերի, Կոլխոզաշենի, Քերթի, Սոսի, Խաչմաչի, Շոշի Մխիթարաշենի 2-4-րդ դասարանների աշակերտներին: Նվերների բաշխումը ավարտել ենք Շոշ գյուղում»,- նշեց Վ. Վարդանյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ Արցախի սահմանամերձ գյուղերում նմանատիպ ծրագրերը շարունակական բնույթ են կրելու:

  • Կիսվել: