ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Անդրեասյանը դպրոցականներին հրավիրել է իր հետ միասին այցելել գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ

Անդրեասյանը դպրոցականներին հրավիրել է իր հետ միասին այցելել գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ

ԿԳՄՍնախարար Ժաննա Անդրեասյանը դպրոցականներին հրավիրել է իր հետ միասին այցելել գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ:
 
Նա իր ֆեյսբուքյնա էջում, մասնավորապես, նշել է. ՛՛Սիրելի դպրոցականներ, եթե սովորում եք 7-12-րդ դասարաններում և հետաքրքրվում եք գիտությամբ, հրավիրում եմ ինձ հետ միասին այցելել մեր գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ, զրուցել գիտնականների հետ, ծանոթանալ, թե ինչ ծրագրեր են իրականացնում, ինչ հետազոտություններով են զբաղվում։
 
Մասնակցելու ցանկություն ունեցողները կարող են գրել [email protected] հասցեով։ Շատ լավ կլինի, եթե մի քանի բառով նկարագրեք՝ ինչու եք ուզում այցելել գիտական լաբորատորիա կամ ինստիտուտ, ինչ ակնկալիքներ և ինչ հետաքրքրություններ ունեք։ Առաջին այցը կիրականացնենք հաջորդ շաբաթ, կայցելենք Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ։
 
Խնդրում եմ հաշվի առնեք, որ ամեն այցին մասնակցողների թիվը կարող է լինել մինչև քսան հոգի, որպեսզի այցը լինի ոչ միայն հետաքրքիր, այլև օգտակար և բովանդակային։ Այնպես որ, շտապեք գրանցվել՛՛:

  • Կիսվել: