հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ստավրոպոլի ամենահին հայկական գյուղը մարդասիրական օգնություն է ուղարկել Դաղստան

Ստավրոպոլի ամենահին հայկական գյուղը մարդասիրական օգնություն է ուղարկել Դաղստան

Ստավրոպոլի երկրամասի ամենահին հայկական գյուղը մարդասիրական օգնություն է ուղարկել Դաղստան։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը:

Նշվում է, որ նախաձեռնողը երկրամասի Կուրսկի շրջանի Եդեսիա գյուղի «Նոյկան Տապան» հասարակական կազմակերպությունն է եղել։

Դաղստանի հանրապետություն է ուղարկվել շուրջ 40 տոննա օգնություն, այդ թվում՝ 20 տոննա ալյուր և 20 տոննա խմելու ջուր, ինչպես նաև շուրջ 100 զույգ կոշիկ մեծահասակների և երեխաների համար ու մանկական հագուստ:

  • Կիսվել: