հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Արցախ ռևյու»․ կայացել է ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչության՝ Արցախի մասին նոր ամսագրի շնորհանդեսը

«Արցախ ռևյու»․ կայացել է ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչության՝ Արցախի մասին նոր ամսագրի շնորհանդեսը

Հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը համատեղ կազմակերպել են մշտական ներկայացուցչության կողմից հրատարակվող «Արցախ ռևյու» ամսագրի շնորհանդեսը։

Այս մասին հայտնել են ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունից: Նոր ամսագիրը կոչված է աշխարհին պատմելու Արցախի անցյալի, ներկայի ու ապագայի մասին, արդի իրողություններում Արցախում ապրող մարդկանց կյանքի ու գործունեության, պատերազմից հետո վերածնվող ու պայքարող հայկական երկրորդ հանրապետության շուրջ զարգացող իրադարձությունների մասին։

Միջոցառման մեկնարկին ելույթի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, ով նաև նորընծա ամսագրի գաղափարի հեղինակն է։ Մշտական ներկայացուցիչն ընդգծեց, որ հատկապես 2020 թվականի աղետալի պատերազմից հետո շատ կարևոր է Արցախի թեման մշտարթուն պահելն ու Արցախում ապրող և Արցախը հայկական պահող մարդկանց մասին խոսելը։

Շնորհանդեսին ներկա են եղել Արցախի բազմաթիվ բարեկամներ, հանրային գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, ամսագրի անդրանիկ թողարկման պատմությունների հերոսներ։

«Արցախ ռևյու» ամսագիրը եռալեզու է՝ թողարկվում է հայերեն, ռուսերեն, անգլերեն առանձին հանդեսներով։ Ամսագիրը հասանելի է նաև էլեկտրոնային տիրույթում, հղումները՝ ստորև.

Հայերեն https://bit.ly/3xMVsmC
Русский https://bit.ly/3tV8GfV

  • Կիսվել: