ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռուբեն Վարդանյանը հույս ունի՝ միջազգային հանրության ճնշումների շնորհիվ արագ կհաղթահարվի հումանիտար ճգնաժամը

Ռուբեն Վարդանյանը հույս ունի՝ միջազգային հանրության ճնշումների շնորհիվ արագ կհաղթահարվի հումանիտար ճգնաժամը

Արցախը շարունակում է դիմակայել Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար աղետին, որն օրեցօր ավելի է խորանում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
 
՛՛Արցախը և արցախցին անկոտրում է՝ պայքարելու իր հայրենիքում ապրելու անբեկանելի իրավունքի համար։
 
Շնորհակալ եմ միջազգային կազմակերպություններին, տարբեր երկրների խորհրդարաններին, Արցախի ճակատագրով մտահոգ օտարերկրյա բոլոր պաշտոնյաներին՝ Արցախի ձայնը լսելու, արձագանքելու և իրենց կողմից խնդիրը բարձրաձայնելու համար։
 
Հուսով եմ, որ նաև միջազգային հանրության շարունակվող ճնշման շնորհիվ Արցախը արագ կհաղթահարի այս ճգնաժամը՛՛,-նշել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: