չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Արցախ է վերադարձել ևս 178 արցախցի․ ՌԴ ՊՆ

Արցախ է վերադարձել ևս 178 արցախցի․ ՌԴ ՊՆ

Վերջին մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 178 արցախցի։ Այս մասին InfoPort.am-ը տեղեկանում է ՌԴ ՊՆ կայքից։

Համաձայն հաղորդագրության ընդհանուր առմամբ Արցախ է վերադարձել 47 հազար 653 արցախցի:

Նշվում է, որ ավտոբուսներն ուղեկցել են ռուս խաղաղապահները և ռազմական ոստիկանությունը: Ռուսաստանի խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքները:

Դիտակետերում իրականացվում է նաև շուրջօրյա դիտարկում հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ:

  • Կիսվել: