կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի ուժային կառույցների ղեկավարներին

Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի ուժային կառույցների ղեկավարներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՀ ուժային կառույցների ղեկավարներին: Ինչպես  հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Քննարկվել է ստեղծված իրավիճակում երկրի ներքին և արտաքին անվտանգությանը վերաբերող օրակարգային հարցերի լայն շրջանակ: Դրանց համալիր լուծման գործնական առաջարկները կիրակաացվեն ըստ առաջնահերթությունների, ուստի որոշում է կայացվել նույն կազմով պարբերաբար և հաճախակի հանդիպումները շարունակելու:

  • Կիսվել: