հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արայիկ Հարությունյանն իր թեկնածությունը կառաջադրի Արցախի նախագահական ընտրութուններում

Արայիկ Հարությունյանն իր թեկնածությունը կառաջադրի Արցախի նախագահական ընտրութուններում

2020-ին Արցախում սպասվող նախագահական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցությունն առաջդարեց իր նախագահի՝ Արայիկ Հարությունյանի թեկնածությունը, ինչը միաձայն ընդունվեց։ 

Իր ելույթում Արայիկ Հարությունյանը մասնավորապես նշեց, որ ժողովուրդն իրենց վստահել է, որովհետև միշտ անկեղծ են եղել նրա հետ: «Այս համագումարը նոր քաղաքական էջ է բացելու մեր կուսակցության համար, քանի որ առաջին անգամ պատրաստվում ենք առաջիկայում կայանալիք համապետական ընտրություններին հանդես գալ նախագահի սեփական թեկնածուով. սա նշաձողի ամենաբարձր սահմանումն է: Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, որ ունենք բոլոր նախադրյալները` ստանձնելու մեր երկրի քաղաքական ողջ պատասխանատվությունը՝ համագործակցելով այլ քաղաքական ուժերի հետ»,- ասաց նա։

Նա նաև նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած դրական փոփոխություններն անպայման հասնելու են նաև Արցախ։«Արդեն իսկ ունենք շոշափելի ցուցանիշներ։ Տեսնում ենք, թե ինչ քաղաքականություն է վարում Հայաստանի կառավարությունը և այդպես կլինի նաև Արցախում»,-ասաց նա։

Արայիկ Հարությունյանը նշեց, որ դժվար է պատկերացնել Արցախի ապագան՝ առանց Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության: 

Նշենք, որ «Ազատ հայրենիք» կուսակցության անդամների թիվը հատել է 7000-ը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: