հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Առաջին հերթին պետք է Արցախի հարցը լուծվի, տարածքային ամբողջականությունը վերականգնվի, նոր միայն անցնենք սահմանազատմանը. Բաբայան

Առաջին հերթին պետք է Արցախի հարցը լուծվի, տարածքային ամբողջականությունը վերականգնվի, նոր միայն անցնենք սահմանազատմանը. Բաբայան

Առաջին հերթին պետք է Արցախի հարցը լուծվի, տարածքային ամբողջականությունը  վերականգնվի, նոր միայն անցնենք սահմանազատմանը, եթե սա չի ընդունում Ադրբեջանը, ապա որևէ խնդիր պետք չէ քննարկել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

«Ահագին տարածքներ կան, որ մերն են, բայց իրենց ձեռքում են և հակառակը, դե արդեն խնդիր է, թե ով է շահող լինելու, ավելի շատ մենք, թե իրենք: Քաղաքական ղեկավարության և ռազմական գերատեսչության խնդիրն է թույլ չտալ այս ամենը կատարվի, բայց քանի որ արդեն թույլ է տվել, մենք էլ մեր բանակի քանակը գիտենք, սահմանին ամբողջ երկարությունը գիտենք, դրա համար բացատրում ենք, որ պետք է բանակ կառուցենք։ Այն հեքիաթը, որ պատմում են՝ փող չունենք, էս չունենք, էն չունենք, փող չունեք, գերի հանձնվեք, հանձնվեք թուրքին, պարսիկին: Ինչ խոսում ենք, ասում են՝ փող չունենք»,-ասաց նա:

Բաբայանը նշեց, որ անպայման մասնակցելու է ընտրություններին, որ ստեղծված իրավիճակը  ճիշտ գնահատել լինի:

«Եթե չենք ուզում, որ այսպես գնանք ու երկիրը կործանենք, մենք դրա համար մտնում ենք այս պրոցեսի մեջ»,-ասաց նա և հարցին, թե կա՞ հավանականություն, որ դաշինք կկազմի որևէ կուսակցության հետ, վերջինս պատասխանեց, որ որևէ մեկի հետ համագործակցությունը չի բացառում:

«Երեք նախագահները մասնակցում են, թող մասնակցեն, հասարակությունն է որոշելու՝ իրենց կառավարելու հնարավորություն տալիս է, թե ոչ: Մենք անգամ չգիտենք, թե ինչ ուժեր են մտնելու խորհրդարան, ովքեր են լինելու, այլ հարց է, թե մենք ցանկանում ենք տեսնել այդ մարդկանց: Ժողովուրդն է որոշելու, զարմանում եմ, որ ասում են՝ մենք հաղթելու ենք, ոչ մեկն էլ չի հաղթելու, հաղթելու է նա, ում ժողովուրդը ձայն տա»,-նշեց Բաբայանը և չբացառեց, որ ընտրախախտումներ կլինեն, կաշառքներ կբաժանվեն:

«Կապ չունի՝ ընտրություններում ով է հաղթում, ով է պարտվում, ամեն ինչ բերելու է արյունահեղության, մենք ամեն ինչ անելու ենք, որ  դա թույլ չտանք»:

  • Կիսվել: