Պետք է ուսումնասիրել 44-օրյա պատերազմի հանգամանքները, ընթացքը և պատժել մեղավորներին․ Սամվել Բաբայան
Արցանի նախկին ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանն այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ պետք է ուսումնասիրել 44-օրյա պատերազմի հանգամանքները, ընթացքը և պատժել մեղավորներին։
«Որևէ մեկը չի ցանկանում իր վրա մեղք վերցնել։ Կարո՞ղ եք ասել՝ 1992թ.-ին ո՞վ էր մեղավոր, որ Շահումյան, Մարտակերտ այդ գյուղերը հանձնեցինք։ Մինչև այսօր չգիտեք չէ՞, հիմա էլ է նույնը։ Այն ժամանակ էլ իրար վրա էին պաս տալիս, թե ով է մեղավոր։ Պետք է հիմա գործերը ստուգենք և հասկանանք՝ ով պետք է որոշում կայացներ, հրաման արձակեր, դիմեր վերադասին, որ չի կատարել իր պարտականությունը, նա էլ մեղավորն է»,-նշեց Սամվել Բաբայանը։
« Դա հանգեցրել է այն բանին, որ մարդ էլ չկա սահմանին կանգնեցնելու: Դրա համար պետք է բանակ կառուցել, գլուխ կախել, ատամները սեղմել ու կառուցել պրոֆեսիոնալ բանակ:
Հեքիաթը, որ պատմում են, թե փող չունենք, էս չունենք, էն չունենք… փող չունեք, գերի հանձնվեք, հանձնվեք թուրքին, պարսիկին, ռուսին, ամերիկացուն: Ինչ խոսում ենք, ասում են փող չունենք»,- ասաց Բաբայանը։