ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՄՆ-ն համապարփակ զեկույց է պատրաստում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ․ Օ՛ Բրայան

ԱՄՆ-ն համապարփակ զեկույց է պատրաստում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ․ Օ՛ Բրայան

ԱՄՆ-ն պետքարտուղարի հանձնարարությամբ համապարփակ և թափանցիկ զեկույց է պատրաստում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսում լեռնային Ղարաբաղի թեմայով լսումների ժամանակ հայտարարել է պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛ Բրայանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ նա ընդգծել է, որ զեկույցում ներառվելու է ոչ միայն ԼՂ-ի դեմ ադրբեջանական հարձակման օրը տեղի ունեցածը, այլև դրան նախորդած ամիսների իրադարձությունները։

Օ՛ Բրայանը հավելել է, որ ԱՄՆ-ն օգտագործելու է այն տեղեկատվությունը, որը ստացել է միջազգային հասարակական կազմակերպություններից։

՛՛Մենք աշխատում ենք Հայաստանին աջակցելու վրա։ Ես շատ տպավորված եմ Հայաստանի կառավարության բարեփոխումների և քաղաքական, էներգետիկ, անվտանգության ոլորտներում հարաբերությունները դիվերսիֆիկացնելու հանձնառությամբ, և ես կարծում եմ՝ մեր պարտքն է օգնել Հայաստանի ժողովրդին դմակայել այս դժվարին իրավիճակներում, որպեսզի այն խիզախ որոշումները, որ նրանք կայացրել են, օգնեն նրանց հասնել ավելի անվտանգ ու բարգավաճ ապագայի՛՛,-ասել է դիվանագետը:

  • Կիսվել: