ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՄՆ կոնգրեսականները նամակ են հղել՝ հաջակցություն ականազերծման ոլորտում Արցախը 2022 թ. ֆինանսական տարվա հատկացումների մասին օրենսդրության մեջ ընդգրկելու

ԱՄՆ կոնգրեսականները նամակ են հղել՝ հաջակցություն ականազերծման ոլորտում Արցախը 2022 թ. ֆինանսական տարվա հատկացումների մասին օրենսդրության մեջ ընդգրկելու

2020 թ. Ադրբեջանն ու Թուրքիան Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծեցին չհրահրված պատերազմ, որը խլեց ավելի քան 6000 մարդու կյանք (երկու կողմից - խմբ.), և որի հետևանքով տեղահանվեց առնվազն 90000 հայ։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Աննա Էշուն:

Նա նաև նշել է, որ տարածաշրջանում կա մեծաքանակ չպայթած զինամթերք, որը մահացու սպառնալիք է ներկայացնում տուն վերադառնալ ցանկացող ընտանիքների համար:

Էշուն հավելել է. ՛՛Կոնգրեսական Ջեքի Սփիերը և ես մեր 33 գործընկերների հետ նամակ ենք հղել՝ հաջակցություն ականազերծման ոլորտում Արցախը 2022 թ. ֆինանսական տարվա հատկացումների մասին օրենսդրության մեջ ընդգրկելու։ Այդ միջոցներն անհրաժեշտ են Արցախը մահաբեր պայթուցիկ նյութերից մաքրելու կարևոր աշխատանքներն ավարտելու համար՛՛:

  • Կիսվել: