հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Ականի պայթյունից ռուս խաղաղապահ և արցախցի փրկարարներ են վիրավորվել

Ականի պայթյունից ռուս խաղաղապահ և արցախցի փրկարարներ են վիրավորվել

Լեռնային Ղարաբաղում՝ Մատաղիսի հատվածում, ականի պայթյունի հետևանքով մեկ ռուս խաղաղապահ և Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության 4 աշխատակից են վիրավորվել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն: 

Նշվում է, որ պայթյունի հետևանքով մահացել է մեկ ադրբեջանցի զինվորական: Վիրավորում ստացած ռուս սպան հոսպիտալացվել է, տեղափոխվել Բաքու:

Ինչեպս տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից՝ նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, կյանքին վտանգ չի սպառնում:

Ականի պայթյունը տեղի է ունեցել, երբ համատեղ խումբը զոհվածների մարմինների որոնողական աշխատանքներ էր իրականացնում Մարտակերտում:

Խմբում ներառված էին ռուս խաղաղապահներ, ադրբեջանցի զինվորականներ, Արցախի ԱԻՊԾ և ԿԽՄԿ ներկայացուցիչներ:

  • Կիսվել: