կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ականազերծվել է 175 հա տարածք, 49 կմ ճանապարհ. ՌԴ ՊՆ

Ականազերծվել է 175 հա տարածք, 49 կմ ճանապարհ. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում ՌԴ ՊՆ-ի Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման և մաքրման ընթացքում կիրառում են ժամանակակից բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական «Ուրան 6» համալիրներ, որոնք լեռնային տեղանքի և եղանակի վատթարացման պայմաններում թույլ են տալիս ապահովել ականազերծման կանոնավոր աշխատանքները: Այս մասին հադորդում է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ անցած օրվա ընթացքում պայթունավտանգ առարկաներից մաքրվել է ևս 9,5 կմ ճանապարհ: Ընդհանուր առմամբ, ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է 175 հեկտար տեղանք, ավելի քան 49 կիլոմետր ճանապարհ, ավելի քան 400 բնակարան և սոցիալական օբյեկտներ, հայտնաբերվել և վնասազերծվել է շուրջ 5 հազար պայթյունավտանգ առարկա:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չաշխատող զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում են: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

 

  • Կիսվել: