ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՀ շրջանների և համայնքների բնակիչներին բնակելի տներով ապահովման նպատակով հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է

ԱՀ շրջանների և համայնքների բնակիչներին բնակելի տներով ապահովման նպատակով հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է

Հաշվի առնելով դիմումների մեծ քանակը վերջին երկու հայտարարությունների վերջնաժամկետները երկարաձգվել են մինչև սույն թվականի  ապրիլի 5-ը ներառյալ:

Հայտարարությունների մանրամասները՝

Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով անօթևան մնացած՝ ԱՀ շրջանների և համայնքների բնակիչներին բնակելի տներով ապահովման նպատակով հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է:
Այն արցախցիները, որոնք ցանկություն ունեն բնակվելու Արցախում, պետք է կապ հաստատեն իրենց համայնքապետի հետ և ներկայացնեն ընտանիքի կազմի տվյալները:
Այս պահին դեռ հայտերի ընդունման գործընթացն է, հետագա քայլերի մասին քաղաքացիները լրացուցիչ կտեղեկացվեն:
 https://www.facebook.com/113512020436807/posts/251205620000779/

Հակառակորդի վերահսկողության տակ գտնվող և պատերազմի հետևանքով շարքից դուրս եկած պետական և համայնքային սեփականություն հանդիսացող, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության և ռազմական միջոցառումներում շահագործված, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների մասին տեղեկությունները ԱՀ քաղաքացիները պետք է տրամադրեն համայնքի ղեկավարներին: ՀՀ քաղաքացիները կամ զինծառայողները պետք է տվյալները ներկայացնեն ԱՀ ՏԿԵՆ:

 https://www.facebook.com/113512020436807/posts/249924876795520/

  • Կիսվել: