ԱՀ Քաղաքաշինության նախարարությունում քննարկվել են շրջափակման պայմաններում ընթացիկ նախագծային աշխատանքներին վերաբերող հարցեր
Այսօր՝ ապրիլի 19-ին, Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Ազատ Համբարձումյանը հրավիրել է խորհրդակցություն՝ նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ինչպես հայտնում են Քաղաքաշինության նախարարությունից` քննարկվել են շինարարության ոլորտում շրջափակման հետևանքով ստեղծված պայմաններում ընթացիկ նախագծային աշխատանքներին և ընդհանուր ոլորտին վերաբերող հարցեր։