չորեքշաբթի, նոյեմբեր 25
25 / 11 / 2026
Հրդեհ` Դարպաս բնակավայրում. այն մարվել է 4 ժամ անց

Հրդեհ` Դարպաս բնակավայրում. այն մարվել է 4 ժամ անց

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 06։28-ին, ՆԳՆ Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դարպաս բնակավայրում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դարպաս բնակավայրի 1-ին փողոցի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։20-ին, մարվել՝ 10։30-ին։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ։

  • Կիսվել: