չորեքշաբթի, նոյեմբեր 25
25 / 11 / 2026
Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը

Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը

Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը ERR-ին տված հարցազրույցում հաստատել է, որ էստոնա-ռուսական սահմանի փակումը, ըստ էության, անժամկետ որոշում է, որն անհրաժեշտության դեպքում պետք է իրավական հաստատում ստանա դատարանի կողմից։

Նրա խոսքով՝ Էստոնիայի կառավարությունը դեռևս որոշում չի ընդունել երկաթուղային սահմանային անցակետը փակելու մասին՝ այդ տարբերակը թողնելով որպես հաջորդ քայլ։

«Այս պահին մենք այս հարցով որևէ որոշում չենք ընդունել, և անհրաժեշտության դեպքում դա կլինի հաջորդ քայլը։ Սակայն քայլերը միշտ չէ, որ պետք է համաչափ լինեն», — նշել է նա։

  • Կիսվել: