ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 25-ին, կազմել է 360.29 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.18 դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 394.05 դրամ (նվազել է 0.34 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.37 դրամ (նվազել է 0.03 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 357.5–359.5 դրամով, վաճառվում է 361-363 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 387-393 դրամով, վաճառվում է 395–401 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.11–4.18 դրամով, վաճառվում է 4.24–4.54 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 359 դրամով, վաճառվում՝ 361 դրամով:

Եվրոն գնվում է 393 դրամով, վաճառվում է 396.5 դրամով:

Ռուբլին գնվում է 4.17 դրամով, վաճառվում է 4.25 դրամով: