երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՀ ողջ տարածքում շարունակվում են վթարավերականգնողական, վերակառուցման աշխատանքները

ԱՀ ողջ տարածքում շարունակվում են վթարավերականգնողական, վերակառուցման աշխատանքները

Պատերազմական գործողություններից հետո Արցախի ողջ տարածքում շարունակվում են վթարավերականգնողական, ապամոնտաժման, վերանորոգման ու վերակառուցման աշխատանքները, հայտնում են ԱՀ Քաղաքաշինության նախարարությունից:

՛՛Մայրաքաղաքում արդեն ավարտված է Ադմ.Իսակով 5 բազմաբնակարան բնակելի շենքի տանիքի վերանորոգման աշխատանքները։

Այս պահին բազմաբնակարան բնակելի շենքի բոլոր այն բնակարանները, որոնք ավերվել են պատերազմական գործողությունների հետևանքով վերանորոգվում են։ Ներկա դրությամբ կատարվում են ապամոնտաժման և քանդման աշխատանքներ։

 Վերոնշյալ հասցեի շենքի վերանորոգման աշխատանքներին մասնակցում է «Բլարգ» ՍՊԸ շինարարական կազմակերպությունը։

Քաղաքաշինության նախարարությունը կատարում է վերահսկողություն՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: