հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
ԱՀ նախագահը Մարուքյանի գխավորած պատվիրակությանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն Արցախում

ԱՀ նախագահը Մարուքյանի գխավորած պատվիրակությանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն Արցախում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 8-ին ընդունել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Երկրի ղեկավարը հյուրերի խնդրանքով ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն Արցախում, ստեղծված խնդիրների հաղթահարմանը միտված ծրագրերի ընթացքը:

Նախագահ Հարությունյանը կարևորել է նաև քաղաքական ինստիտուտների ակտիվ աշխատանքը՝ ընդգծելով, մասնավորապես, հայկական երկու հանրապետությունների օրենսդիր մարմինների փոխգործակցված և ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը:

Էդմոն Մարուքյանը շնորհակալություն է հայտնել ԱՀ նախագահին՝ ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ այցի նպատակն է իրենց նպաստը բերել Արցախի վերականգնման աշխատանքներին:

 

  • Կիսվել: