երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ԱՀ նախագահը հանդիպել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի և Կարմիր խաչի բարձրաստիճան ներկայացուցչի հետ

ԱՀ նախագահը հանդիպել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի և Կարմիր խաչի բարձրաստիճան ներկայացուցչի հետ

«Հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունդի հետ այսօր քննարկել ենք զոհվածների մարմինների փոխանակման համար անհրաժեշտ գործողությունների իրականացման որոշ մանրամասներ:
 
Իմ պատրաստակամությունն եմ հայտնել առավելագույնս աջակցել մարդասիրական այդ կարևոր առաքելության արագ իրականացմանը»,- տեղեկացրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

  • Կիսվել: