երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՀ նախագահն ընդունել է ընդունել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարին

ԱՀ նախագահն ընդունել է ընդունել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 12-ին ընդունել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Մեսրոպ Առաքելյանին:

Քննարկվել է հայկական զույգ պետություններում հետպատերազմյան շրջանում կատարվող սոցիալական առաջնահերթությունների փոփոխությունների ընթացքը:

Երկրի ղեկավարն ընդգծել է ՀՀ կառավարության որդեգրած սոցիալական աջակցության ծրագրերի կարեւորությունը, որոնք մեծապես ուղղված են Արցախում եւ ՀՀ տարածքում ապրող արցախցիների կենսական նշանակության խնդիրները մեղմելուն: Արայիկ Հարությունյանն անհրաժեշտ է համարել նաեւ սոցիալ-տնտեսական այնպիսի միջավայրի ձեւավորումը, որն ուղղված կլինի քաղաքացիների եկամուտ ստեղծելու հնարավորությունների ապահովմանը:

Նախարար Մեսրոպ Առաքելյանը Հանրապետության նախագահին վստահեցրել է, որ իր ղեկավարած գերատեսչության գերակայություններից է ստեղծված իրավիճակում արցախահայությանն աջակցելը, որի շրջանակներում ՀՀ կառավարությունը նախաձեռնել եւ իրականացնում է մի քանի միջոցառումներ. նախատեսվում է նաեւ նոր ծրագրերի գործարկում:

 

  • Կիսվել: