ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
ԱՀ իշխանությունները հավատարիմ են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով Արցախի անկախության միջազգային ճանաչմանը հասնելու նպատակին. Հարությունյան

ԱՀ իշխանությունները հավատարիմ են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով Արցախի անկախության միջազգային ճանաչմանը հասնելու նպատակին. Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Արցախի Ազգային ժողովի պատգամավորների հետ։

Ազգային ժողովին են ներկայացվել երևանյան հանդիպումների մանրամասները։

Նախագահ Հարությունյանը և պատվիրակության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին հիմնականում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին և դրանց ազդեցությանը Արցախի վրա։

Պատասխանելով հարցերին՝ Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Արցախի իշխանությունները հավատարիմ են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով Արցախի անկախության միջազգային ճանաչմանը հասնելու նպատակին։

  • Կիսվել: