երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ադրբեջանի կողմից ագրեսիայի վերջին դրսևորումների ուղղությունը եղել է Լաչինը. Վահագն Ալեքսանյան

Ադրբեջանի կողմից ագրեսիայի վերջին դրսևորումների ուղղությունը եղել է Լաչինը. Վահագն Ալեքսանյան

Ադրբեջանի կողմից ագրեսիայի վերջին դրսևորումների ուղղությունը եղել է Լաչինը։ Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը բացառապես ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության ներքո է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
 
«Պետք է ակնկալել ռուսական խաղաղապահ առաքելության հստակ և որոշակի գործողություններ՝ իրավիճակի հետագա էսկալացիան բացառելու և եղած լարվածությունը վերացնելու ուղղությամբ. դա ռուսական կողմի պարտավորությունն ու պատասխանատվությունն է՝ ամրագրված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»,- գրել է Ալեքսանյանը: 

  • Կիսվել: