երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Շուշիի հատվածում ադրբեջանցու կողմից սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Շուշիի հատվածում ադրբեջանցու կողմից սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2021թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինծառայողի կողմից ակնհայտ սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի առթիվ Արցախի քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:

Տարվում է նախաքննություն:

Դեպքի վերաբերյալ քննչական կոմիտեն հավելյալ տեղեկություն  կտրամադրի:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշիի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել էր։

Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրականացնում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ: Այս մասին փոխանցում է ԱՀ ԱԱԾ-ն։

  • Կիսվել: