Ադրբեջանի ղեկավարությունը կրկին ցուցադրում է երկարատև խաղի փայլուն մակարդակ. Ուկրաինայի նախագահի նախկին խորհրդականը՝ Արցախի շրջափակման մասին
Ուկրաինայի նախագահի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանն ու Արցախի շրջափակմանը՝ նշելով, որ Ադրբեջանը ցուցադրում է ՛՛երկարատև խաղի փայլուն մակարդակ՛՛:
՛՛Մի քանի օր առաջ Ադրբեջանը վերահսկողության տակ վերցրեց Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ տրանսպորտային զարկերակը։
Երբ երկուսուկես տարի առաջ ՛՛հրադադարի համաձայնագրի՛՛ կնքումից հետո շատ ադրբեջանցիներ բարոյալքված էին, թերհավատում էին, ես նրանց ասում էի՝ սա միայն սկիզբն է։ Ամեն ինչ կստացվի։
Ձեր առջև ծառացած խնդիրները լուծելու համար կպահանջվի հինգ տարի, և այդ հինգ տարիներն արդեն պլանավորված են: Այսօր Ադրբեջանի ղեկավարությունը կրկին ցուցադրում է երկարատև խաղի փայլուն մակարդակ։ Կարելի է միայն նախանձել՛՛,-գրել է Արեստովիչը։