Ադրբեջանի ԱԳ նախարարն ու Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ու Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուանը Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության կատարման ընթացքը, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել Է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Կողմերը քննարկել են տարածաշրջանի ընթացիկ իրավիճակը, ինչպես նաեւ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եւ ԱԳ նախարարների 2021 թվականի նոյեմբերի 10-ի և 2021 թվականի հունվարի 10-ի եռակողմ հայտարարությունների կետերի կատարման հետ կապված հարցեր», - ասված է հաղորդագրության մեջ:
Բայրամովը ֆրանսիական պատվիրակությանը տեղեկացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ Բաքվի դիրքորոշման և համագործակցության նոր հնարավորությունների մասին:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ օրակարգի հարցեր», - ասված Է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: