հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած անձը ձերբակալվել է ռուս խաղաղապահների կողմից (տեսանյութ)

Ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած անձը ձերբակալվել է ռուս խաղաղապահների կողմից (տեսանյութ)

Ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած անձը ձերբակալվել է ռուս խաղաղապահների կողմից:

Ինչպես արդեն հայտնել ենք՝ նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան միջադեպ է տեղի ունեցել Արցախի Շուշի քաղաքի ստորին հատվածում գտնվող անցակետում։

Ըստ InfoPort.am-ի աղբյուրների՝ քաղաքացին տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։ Ի պատասխան ադրբեջանական կողմը անկանոն կրակ է բացել ճանապարհով անցնող հայկական մեքենաների վրա: 

Միջադեպից հետո Ստեփանակերտ-Բերձոր օանապարհը երկկողմանի կարճ ժամանակով փակվել է: 

Հիշեցնենք, որ օրերս թուրք հատուկջոկատայինի կողմից ռուս խաղաղապահներին սնուցող ջրագծի վրա Շուշիի մերձակայքում շինաշխատանքներ կատարելիս գնդակահարվել էր Արցախի "Ջրմուղկոյուղու" աշխատակից Մարտիկ Երեմյանը: Եվս երեք քաղաքացիական անձ վիրավորվել էին:  

 

  • Կիսվել: