ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Շուշիի անցակետի մոտ կրակոցների և պայթյունի ձայներ են լսվել. ռուս խաղաղապահները փակել են Լաչինի միջանցքը

Շուշիի անցակետի մոտ կրակոցների և պայթյունի ձայներ են լսվել. ռուս խաղաղապահները փակել են Լաչինի միջանցքը

Նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան միջադեպ է տեղի ունեցել Արցախի Շուշի քաղաքի ստորին հատվածում գտնվող անցակետում։ Այս մասին հայտնում են InfoPort.am-ի աղբյուրները։

Այդ հատվածում լսվել են պայթյունի և կրակոցների ձայներ։ Ըստ աղբյուրների՝ քաղաքացին տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։

Ադրբեջանցի զինծառայողները սկսել են անկանոն կրակ բացել այդ պահին այդտեղ գտնվող հայկական մեքենաների ուղղությամբ։ Վիրավորների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։

Ռուս խաղաղապահները փակել են ճանապարհը և անգամ շտապ օգնության մեքենաներին չի թույլատրվում հասնել դեպքի վայր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան միջադեպ է տեղի ունեցել Արցախի Շուշի քաղաքի ստորին հատվածում գտնվող անցակետում։

Այդ հատվածում լսվել էին պայթյունի և կրակոցների ձայներ։ Ըստ աղբյուրների՝ քաղաքացին տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։

Ի պատասխան ադրբեջանական կողմը անկանոն կրակ է բացել ճանապարհով անցնող հայկական մեքենաների վրա: 

Միջադեպից հետո Ստեփանակերտ-Բերձոր օանապարհը երկկողմանի կարճ ժամանակով փակվել է: 

Հիշեցնենք, որ օրերս թուրք հատուկջոկատայինի կողմից ռուս խաղաղապահներին սնուցող ջրագծի վրա Շուշիի մերձակայքում շինաշխատանքներ կատարելիս գնդակահարվել էր Արցախի "Ջրմուղկոյուղու" աշխատակից Մարտիկ Երեմյանը: Եվս երեք քաղաքացիական անձ վիրավորվել էին:  

  • Կիսվել: