երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
99 հաղորդում, 76 հանցագործություն, 22 պատահար. Արցախի ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը

99 հաղորդում, 76 հանցագործություն, 22 պատահար. Արցախի ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը

2022 թվականի հունիսի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, ՆԳՆ ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների 1-02 Հերթապահ մասերում հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 99 հաղորդում, 76-ը՝ հանցագործությունների վերաբերյալ։

Ինչպես հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, նախորդ շաբաթների համեմատ ավելացել է հանցագործությունների՝ միաժամանակ պատահարների թիվը: Գրանցված հանցագործություններից 75-ը ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել և քննության փուլում է:
 
Անցած շաբաթվա ընթացքում վիճաբանությունների և միմյանց մարմնական վնասվածքներ հասցնելու վերաբերյալ ստացված 12 հաղորդումներից բոլորը բացահայտվել են: Գրանցվել է անձնական ունեցվածքի գողության 4, խուլիագանության և գույքի դիտավորությամբ ոչնչացման՝ մեկական դեպքեր: Պաշտոնեական կեղծիքի կամ անփութության մասով ստացված 10 դեպքից բացահայտվել են բոլորը:
 
Հանցատեսակները նվազագույնի հասցնելու ուղղությամբ ոստիկանության բոլոր ստորաբաժանումները ձեռնարկում են հստակ կանխարգելիչ միջոցառումներ, բնակչության հետ պարբերաբար իրականացնելով բացատրական աշխատանքներ: Պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում զենք կամ ռազմամթերք հանձնելու նպատակով ոստիկանություն է դիմել 6 քաղաքացի:
 
Քրեական հետախուզության վարչությունը՝ տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ, իրականացնում է համալիր միջոցառումներ՝ շրջանառությունն արգելված թմրանյութերի, դրանց աճեցման և իրացման գործընթացը կանխելու ուղղությամբ: Անցած յոթ օրվա ընթացքում հայտնաբերվել է 21 դեպք:
 
Հունիսի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում բացահայտվել է նախկինում կատարված 1 հանցագործություն: Հայտնաբերվել է մեկ հետախուզվող և հետախուզում է հայտարարվել մեկ քաղաքացու նկատմամբ:
 
Մեկ շաբաթվա ընթացքում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, որից 21-ը՝ նյութական վնասով, 5-ը՝ մարմնական:
ՃՈ ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 27 դեպք, 26 վարորդ եղել է անսթափ վիճակում, 190-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:
 
Շաբաթվա տրանսպորտային պատահարներից Ստեփանակերտ քաղաքում մահվան ելքով մեկ դեպք է արձանագրվել, բուժհաստատություն է դիմել 4 քաղաքացի։

  • Կիսվել: