ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
4 օրականից դու էլ ես միացել պայքարի՝ չգազաֆիկացված Արցախում ձմռան օրերին սեփական մարմնիդ ջերմությունը պահպանելով. արցախաբնակ Մարիամ Սարգսյանի գրառումը

4 օրականից դու էլ ես միացել պայքարի՝ չգազաֆիկացված Արցախում ձմռան օրերին սեփական մարմնիդ ջերմությունը պահպանելով. արցախաբնակ Մարիամ Սարգսյանի գրառումը

Չգիտեմ ինչ կասես, երբ իմանաս, որ ծնողներդ ընտանիք են կազմել պատերազմի ամենաթեժ օրերին, որ ծնվել ես փաստացի շրջափակման մեջ և որ 4 օրականից դու էլ ես միացել պայքարի՝ չգազաֆիկացված Արցախում ձմռան օրերին սեփական մարմնիդ ջերմությունը պահպանելով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արցախաբնակ Մարիամ Սարգսյանը՝ հրապարակելով լուսանկար նորածին զավակի հետ:

՛՛Չգիտեմ ինչ կպատմեմ քեզ 2022թ. դեկտեմբերի և, առհասարակ, առաջիկա ամիսների մասին, բայց աղջիկս, մեր Սաթէ, այնքա՜ն եմ ուզում հավատալ, որ պատասխանդ կլինի.

-Ինչ լավ է, որ չենք հանձնվել և ունենք իրապես խաղաղ հայրենիք։

Հ. Գ.
Մի՞թե պարզապես հայրենիքումդ ապրելը անիրական երազանք կարող է լինել՛՛,-գրել է նա:

Նշենք, որ Մարիամն ու իր ամուսինը պատերազմի օրերին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում ամուսնացած վերջին զույգն են:
 
 

  • Կիսվել: