կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արայիկ Հարությունյանին մետրոյի ժետոն և հրաժարականի նամակ են փոխանցել

Արայիկ Հարությունյանին մետրոյի ժետոն և հրաժարականի նամակ են փոխանցել

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին այսօր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման ժամանակ ՀՅ Դաշնակցության երիտթևի ներկայացուցիչ Քրիստինե Վարդանյանը մետրոյի ժետոն և հրաժարականի նամակ փոխանցեց:

«Հույս ունեմ, որ Դուք երեկ հանգիստ քնել եք։ Երեկ միայն այսպիսի հանդիպում կազմակերպելու համար, բայց մեր օրակարգում եղած բոլոր հարցերը քննարկելու համար քաղաքացիները հանդիպում էին պահանջում։ Նրանցից 24-ը արդյունքում հայտնվեցին բաժնում», - ասաց ՀՅԴ ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ երեկ ԿԳՄՍ նախարարության դիմացից ոստիկաններին հաջողվեց ուժով հեռացնել  նախարարության մուտքի մոտ նստած, նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող՝ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներին։ ԵՂան նաև բերման ենթարկավծներ:

  • Կիսվել: