Ծանրամարտի երիտասարդական ԵԱ․ Ժորա Գրիգորյանը դարձավ ոսկե մեդալակիր, Ռաֆիկ Մարտիրոսյանը՝ արծաթե
Ժորա Գրիգորյանը (55 կգ քաշային կարգ) հաղթող ճանաչվեց Լեհաստանի Ռաշին քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում։
Ժորան երկու վարժությունում ցույց է տվել ընդհանուր 233 կգ արդյունք (103+130)՝ երեք կիլոգրամով առաջ անցնելով Թուրքիայի արծաթե մեդալակիր Ռամազան Յըլմազից։ Մեկ այլ հայ ծանրորդ՝ Սեյրան Խուդանյանը, զբաղեցրեց 5–րդ տեղը (224 կգ):
61 կգ քաշայինների պայքարում Ռաֆիկ Մինասյանը դարձավ արծաթե մեդալակիր՝ երկամարտի արդյունքում գրանցելով 264 կգ և մեկ միավոր զիջելով ոսկի նվաճած մոլդովացի Իոն Բադանևին։