երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Զենիթի»  ձախ պաշտպանի  ամենացանկալի թեկնածուներից մեկը Նաիր Թիկնիզյանն է

«Զենիթի» ձախ պաշտպանի ամենացանկալի թեկնածուներից մեկը Նաիր Թիկնիզյանն է

Ռուսաստանի նախորդ 5 տարիների չեմպիոն «Զենիթը» մտադիր է նոր ձախ պաշտպան ձեռք բերել: Ակումբն այդ դիրքում ցանկանում է տեսնել Ռուսաստանի քաղաքացի կամ ռուսական Պրեմիեր լիգայում լեգիոնական չհամարվող խաղացողի:

Sport24-ը գրում է, որ «Զենիթի» ամենացանկալի թեկնածուներից մեկը Նաիր Թիկնիզյանն է: Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 23 խաղում դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

«Զենիթը» մտադիր է ձախ պաշտպանի հարցը լուծել ձմռանը:

  • Կիսվել: